Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Աղոթարան

Աղոթարան
01.08.2026 | 00:10
Օգնի՛ր մեզ, Տե՛ր,
օգնի՛ր մեզ, ո՜վ մեր Փրկիչ Աստված, Քո Մեծ Անվան փառավորության համար,
Տե՛ր, փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը, Քո Սուրբ Անվան համար:
Սուրբ և պատվական Խաչիդ հովանու տակ պարսպված և խաղաղության մեջ պահիր Քեզ ապավինած և Քեզ հուսացող ժողովրդին:
Փրկի՛ր մեզ տեսանելի և անտեսանելի թշնամիներից: Արժանի արա, որ գոհությամբ փառավորենք Քեզ, Հորդ և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։


«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3214

Մեկնաբանություններ